ԻՋԵՎԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
Մշակույթ
10:52 29/09/2007

ԻՋԵՎԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

Կառուցման ընթացքում գտնվող Իջևանի երկրագիտական թանգարանը նախատեսված է շահագործման հանձնել հաջորդ տարի:

Ինչպես տեղեկացանք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջից, շինարարությունը թևակոխել է վճռական փուլ: Ավարտվել են ջրահեռացման և դրենաժային աշխատանքները: Տարածքի հետնամասում կառուցվել է ամուր հենապատ` ողջ կառույցը անվտանգ դարձնելու նպատակով: Այժմ շենքի հատակը բետոնապատվում է կատարվում: Դրա արդյունքում ամբողջ շենքն անվտանգ կդառնա թե ստորգետնյա ջրերի և թե երկրաշարժերի դեպքում:

Նույն աղբյուրի համաձայն, աշխատանքների այսօրվա տեմպերը վկայում են, որ շինարարները իրենց խոսքի տերը կլինեն և առողջարանային քաղաքը կունենա ևս մեկ հիանալի կառույց, որտեղ կպահպանվեն ու կցուցադրվեն արվեստի գանձերը:

Placeholder
ԻՋԵՎԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ