«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԶՐԿՎԵՑ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ
Տնտեսություն
11:51 01/10/2007

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԶՐԿՎԵՑ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

Այսօրվանից «ԱրմենՏել» ընկերությունը զրկվում է մենաշնորհային բոլոր իրավունքներից, քանի որ այսօրվանից ուժի մեջ է մտնում Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի որոշումը: Օգոստոսի 24-ին ընդունած այս որոշմամբ, վերացվել են ընկերության հիմնական և ոչ հիմնական ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքները, այդ թվում ինտերնետի միջոցով ձայնային տվյալների փոխանցման իրավունքը: Հանձնաժողովն այդպիսով նպատակ ունի ազատականացնել հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության շուկան:

Նշենք, որ հանձնաժողովի որոշումը պայմանավորված է «ԱրմենՏելը» գնելիս ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերության` մենաշնորհից հրաժարվելու պարտավորությունը ստանձնելով: Հիշեցնենք, որ այժմ «ՎիմպելԿոմ»-ը (ապրանքանիշը` «Բի լայն») «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միանձնյա սեփականատերն է:
Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԶՐԿՎԵՑ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ