Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոկտեմբերի 22-28-ը Բելոռուսում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր:
Այդ մասին հայտնել է Բելոռուսի մշակույթի նախարար Վլադիմիր Ռիլատկոն: Բելոռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, միջոցառումները կազմակերպվելու են Մինսկում և Բրեստում: Հայերի համար հիմնական հարթակը լինելու է բելոռուսական պետական ֆիլհարմոնիկի բեմը:
Հիշեցնենք, որ Բելոռուսում հայկական մշակույթի օրերը պետք է անցկացվեին այս տարվա մարտի 26-ից ապրիլի 1-ը: Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետևանքով օրերի անցկացումը տեղափոխվեց ավելի ուշ: Նախատեսված է, որ այդ մշակութային օրերի ընթացքում բելոռուս հանդիսատեսը հնարավորություն կստանա ծանոթանալ հայկական երաժշտական, պարային, թատերական արվեստի, հայկական պետական պարային անսամբլի, Երևանի կամերային թատրոնի և Երևանի պանտոնիմային թատրոնի հետ:
Նշենք, որ այս օրերի շրջանակում նախատեսված միջոցառւմներից մեկը` հայ նկարիչ Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսն արդեն կայացել է Մինսկում` Բելոռուսի Ազգային թանգարանում:

Placeholder