ՍԻԴՆԵՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՆ
Կրթություն, գիտություն
11:47 03/10/2007

ՍԻԴՆԵՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՆ

Կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժինը նախօրեին հյուրընկալել է Սիդնեյի «Արշակ և Սոֆի գոլսթնե» վարժարանի սաներին:
ԿԳՆ լրատվական բաժնի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է Հայաստանում մասնագիտական կրթություն ստանալու հարցը: Հանդիպումից հետո կրթության և գիտության նախարարի անունից աշակերտներին հանձնվել են հայերենի իմացությունը զարգացնող լազերային սկավառակներ:

Նշենք, որ Ավստրալիայի ամենամեծ հայկական այս վարժարանի սաները Հայաստան են ժամանել երկու շաբաթով: Առաջիկա 4 օրն աշակերտները կանցկացնեն Արցախում, այնուհետև կայցելեն հայաստանյան դպրոցներ` շփվելու հասակակիցների հետ: Ծրագիրն այստեղ իրականացվում է ավագ դասարանների աշակերտների շրջանում և նպատակ ունի կապ հաստատել Հայաստանում և արտերկրում բնակվող հայազգի աշակերտների միջև, նպաստել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը:
Placeholder
ՍԻԴՆԵՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՆ