ԱՅՍՕՐ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԲԵՐՔԻ ՏՈՆԸ
Մշակույթ
12:13 04/10/2007

ԱՅՍՕՐ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԲԵՐՔԻ ՏՈՆԸ

Այսօր Արարատի մարզում նշվում է բերքի տոնը: Տոնին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն այլ մարզերում ևս:
Արտաշատում արդեն այդ միջոցառումները մեկնարկել են: Արարատյան դաշտավայրը լինելով բերք ու բարիքի շտեմարան` տոնը նշում է յուրովի և մեծ շուքով: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ մարզկենտրոնում տեղի կունենան մշակութային տարբեր միջոցառումներ:

Ինչպես մեր թղթակցին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բերքի տոնին նվիրված միջոցառումներին ներկա գտնվելու համար օրվա երկրորդ կեսին Արտաշատ կայցելի նաև հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ տոնն ամենամյա է: Այն եկել է դեռևս հեթանոսական ժամանակներից: Այդ օրը մայր աստվածուհի Անահիտին մրգեր էին մատուցում:
Placeholder
ԱՅՍՕՐ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԲԵՐՔԻ ՏՈՆԸ