ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿՍՏԱՆԱ 40 ՀԱԶԱՐ ԴԱՍԱԳԻՐՔ
Կրթություն, գիտություն
15:43 04/10/2007

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿՍՏԱՆԱ 40 ՀԱԶԱՐ ԴԱՍԱԳԻՐՔ

Այսօր Ֆրանսիայից Հայաստան կառաքվեն ֆրանսերենի ուսուցման մեթոդական գրքեր և դասագրքեր: Այս խմբաքանակը տեղ կհասնի նոյեմբերի կեսերին:

Ինչպես տեղեկացանք ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանի բուհերին և դպրոցներին ֆրանսերենի ուսուցման մեթոդական գրականությամբ ապահովելու ծրագրի շրջանակում մեր երկիրը Ֆրանսիայից կստանա 40 հազար դասագիրք: Ծրագիրը իրականացվում է «Ադիֆլոր» կազմակերպության միջոցով և Ֆրանսիայի մի շարք գերատեսչությունների և կառույցների, ինչպես նաև ֆրանսահայ Սփյուռք-Հայաստան միության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված այդ ծրագրին:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿՍՏԱՆԱ 40 ՀԱԶԱՐ ԴԱՍԱԳԻՐՔ