ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱ՞Ր
Կրթություն, գիտություն
15:45 04/10/2007

ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱ՞Ր

Գիտության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնական նշանակումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի 10-ը:
Սակայն ինչպես Panorama.am-ին հայտնի դարձավ ԿԳՆ հավաստի աղբյուրներից, կոմիտեի ղեկավարի պաշտոնում կնշանակվի ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Սամվել Հարությունյանը: Նա այս պաշտոնին նշանակվել է Արամ Սիմոնյանի ռեկտոր ընտրվելուց հետո, իսկ մինչ այդ ղեկավարում էր նույն համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Կոմիտեին է վերապահվելու գիտության ոլորտում պետական քաղաքականության մշակումը ու իրականացումը: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կառավարությունը պետք է ընդունի կոմիտեի ձևավորման համար անհրաժեշտ որոշումներ՝ հաստատելով կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը։

Նշենք, որ նախագահ Ռ. Քոչարյանի հոկտեմբերի 1-ի հրամանագրով առաջիկայում ստեղծվելու է գիտության պետական կոմիտեի: Սա գիտության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների հայեցակարգի դրույթներից մեկն էր:
Placeholder
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱ՞Ր