ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ
Մշակույթ
18:03 05/10/2007

ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

Ցյուրիխի «EWZ» ցուցասրահում բացվել է «Հայկական բնանկարները ժամանակակից արվեստում և ճարտարապետությունում» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ջանքերով` Ցյուրիխի քաղաքապետարանի սերտ համագործակցությամբ: Այդ մասին տեղեկացանք ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Հոկտեմբերի 4-ին բացված ցուցադրությունը հանդիսատեսին է ներկայացնում, թե տեղանքը, բնակավայրն ու միջավայրն իրար հետ համադրության մեջ լինելուվ ինչպիսի ազդեցություն են թողնում ճարտարապետության, գրականության, գեղարվեստի և երաժշտության վրա:

Նշենք, որ այս միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը որպես արևելքի և արևմուտքի խաչմերուկում ձևավորված յուրօրինակ գոյություն: Միջոցառումների շարքում ամենամեծը եղել է Ժնևում սեպտեմբերին բացված «Հայաստանի մանրանկարչությունը.Մատենադարանի հավաքածուն» ցուցադրությունը:
Placeholder
ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ