Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կարմրուկի և կարմրախտի դեմ առողջապահության նախարարության պատվաստումների ակցիան հաջողվեց այնքանով, որ առաջին չորս օրերին պատվաստվել է 6-27 տարեկան 387.476 մարդ: Սակայն, տպավորությունն այնպիսին է, որ բնակչությանը պատվաստվելու կոչ անողներն հենց իրենք պատրաստ չէին գործընթացին: Սա մեզ թույլ է տալիս ենթադրել մեր խմբագրություն զանգահարող ծնողների բողոքների մեծ քանակը:
Ծնողներից մեկը հայտնեց, որ իր 17- ամյա աղջիկը բժիշկին հայտնել է, որ ինքը վատառառողջ է և հետաքրքրվել է, թե այդ դեպքում կարելի է պատվաստվել, վերջինին բժիշկն ասել է, որ չեն պատվաստում միայն վեներական հիվանդությունների դեպքում և հղիներին, նշել է նաև, որ ալերգիայի և այլ դեպքերում, պետք է ներկայացնեն համապատասխան տեղեկանք: Բացի սրանից, 17-ամյա աղջնակին, որևէ այլ խորհուրդ չի տրվել: Իսկ նա արդեն 4-5 օր է կարմրուկի բոլոր ախտանիշերով դասերի է հաճախում:
«Գուցե, պատվաստվելու կոչերին զուգահեռ նաև խորհուրդներ տային, տեղեկացնեին հնարավոր հետևանքների մասին կամ գուցե մի քանի օրով երեխաների ազատեին դասերից»,- այս առաջարկներն էին մեզ ներկայացնում անհանգստացած ծնողները: Նրանցից մեկն էլ հեռուստացույցով լսելով մի բժիշկի ելույթ, որ «ովքեր նույնիսկ հիվանդացել են, դարձյալ պետք է պատվաստվեն, որպեսզի էլ ավելի կայուն իմունիտետ ձեռք բերեն», զարմացել էր և հարցնում էր, թե այդ տրամաբանությամբ, որն է երաշխիքը, որ պատվաստվելը կայուն իմունիտետ կառաջացնի:
Նրանցից մեկն էլ հարցնում էր, թե ճիշտ է արդյո՞ք, որ պատվաստվելուց հետո դեղորայք չի կարելի ընդունել: Հիշեցնենք, որ այս բոլոր հարցերի պատասխանները պետք է տային հենց իրենք` բժիշկները:

Placeholder