Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Early Manuscripts Electronic Library (EMEL) կազմակերպությունը կհամագործակցի Մատենադարնի հետ` կրկնագիր-ձեռագիր մատյանները թվայնացնելու նպատակով: Այսինքն թվայնացման կենթարկվեն ժամանակի ընթացքում մակերեսը մաշված, այնուհետ վերին շերտի վրա նոր ձեռագիր ընդօրինակած մատյանները: Դրանց թիվը, ըստ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի, հասնում է 100-ի:
Սեպտեմբերի վերջին կազմակերպության` Երևան այցելած ներկայացուցիչները, Մատենադարանի և ԳԱԱ ղեկավարությունը նախանական համաձայնության հաջորդ տարի են եկել հումանիտար սկզբունքով այդ սարքավորումները տրամադրել թանգարանին, որպեսզի ձեռագրերի թվայնացումը իրականացվի Երևանում, իսկ կրկնօրինակները պահվեն միայն Մատենադարանում: Այսինքն, ինչպես վստահեցնում է Մատանադարանի տնօրենը, ձեռագրերի տնօրինման հետ ամերիկյան այդ կազմակերպությունը գործ չի ունենալու:
Ժամանակակից սարքավորումները ինֆրակարմիր և մանուշակագույն ճառագայթների միջոցով տեսանելի և ընթեռնելի կդարձնեն ձեռագրերի ներքին շերտերը: Կազմակերպությունը պատրաստ է հայ մասնագետներին սովորեցնել թվայնացնող սարքավորման օգտագործման ձևը: Հայաստանից հետո EMEL-ը նույն հումանիտար առաջարկով հանդես կգա հարևան Վրաստանում:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Մատենդարանի տնօրինությունը չեղյալ համարեց ձեռագրերի թվայնացման վերաբերյալ ամերիկյան Հիլլ կազմակերպության հետ կնքած կնքված համաձայնագիրն ու նախնական պայմանագրերը` ձեռնամուխ լինելով ձեռագրերի թվայնացման աշխատանքների ծրագրի մշակմանը: Այդ նպատակով Մատենադարանում պետք է ստեղծվեն մասնագիտական աշխատանքային խմբեր թվայնացման ծրագրի իրականացման ծավալը և արժեքը ճշգրտելու համար:
Ի դեպ, Հայաստանի ազգային արխիվը ևս բանակցություններ է վարում ֆրանսիական և գերմանակն ընկերությունների հետ փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ:

Placeholder