Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ուսուցչի օրվա կապակցությամբ քաղաքապետ Երվանդ Զախարյանը Երևանի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և մարզամշակութային կրթական հաստատությունների 67 ուսուցիչներին հանձնեց պատվոգրեր և դրամական պարգևներ` երեխաների կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար:
Քաղաքապետը ոսկե հուշամեդալով պարգևատրեց Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պրոսֆեսոր, Ա.Սպենդարային անվան երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Կոստանիտին Քեչեկին: Ե. Զախարյանը նշեց, որ ուսուցիչների դերը շատ կարևոր է սերունդների դաստիարակության գործում, և մեր ուսուցիչները վառ գիտակցում են իրենց վրա դրված պարտականությունները:
Անդրադառնալով դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին, քաղաքապետը նշեց, որ առաջիկա 5 տարվա ընթացքում կավարտվի Երևանի բոլոր դպրոցների վերանորոգումը: Նրա խոսքով, այսօր Երևանի շուրջ 100 դպրոց արդեն ունի ջեռուցման համակարգ, հաջորդ տարի նախատեսված է, որ ևս 60 դպրոց և մանկապարտեզ կունենան ջեռուցման համակարգ: Դպրոցների ջեռուցման խնդիրը, ըստ քաղաքապետի, ամբողջությամբ կլուծվի 2009-ին:
Նշենք, որ մեր երկորմ արդեն վեց տարի է` ուսուցչի տոնը նշվում է յուրաքանչյուր հոկտեմբերի առաջին կիրակի օր: Տոնի առթիվ ԿԳՆ հայտարարել է մրցույթ: Լավագույ տնօրենը մրցանակ կստանա համակարգիչ, իսկ լավագույն ուսուցչին ու դաստիարակին կտրվի ՎԱԶ 2107 մակնշի ավտոմեքենա:

Placeholder