Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Քննարկվել են քաղաքական մեծ կարևորություն ունեցող մի շարք հարցեր»: Այսօրվա ասուլիսում այսպես ներկայացրեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵԽԽՎ հնգօրյա նստաշրջանում կատարվածը: Նրա ներկայացմամբ, քննարկված հարցերը շատ կարևոր են Եվրախորհրդի անդամ բոլոր երկրների հետագա քաղաքական զարգացումների համար:
Առաջին հարցը վերաբերել է միգրացիոն խնդիրներին: «Այդ հարցի շուրջ բազմազան քննարկում է տեղի ունեցել` սկսած Միգրացիայի միաջազգային կազմակերպությունից վերջացրած միգրանտների և քաղաքական ապաստարան հայցողների համար համապատասխան տարանցիկ և պրոցեսինգային կենտրոններ ստեղծելով: Առանձնահատուկ քննարկում տեղի ունեցավ, որը վերաբերում էր այսօր միգրացիայի պահանջներին` հաշվի առնելով եվրոպայի ծերացող բնակչությունը»,- մանրամասն ներկայացրեց Դ. Հարույթունյանը: Երկրորդ հարցը, որ քննարկվել է ԵԽԽՎ-ում, Դարֆուրի մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցն է եղել, որը նվիրվել Սուդանում ստեղծված իրավիճակին և այն քայլերին, որոնք պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը:
Մյուս խումբ հարցերը նվիրված են եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Նկատենք, որ այդ նստաշրջանի շրջանակներում 12 երկրների թվում դատավոր է ընտրվել նաև Հայաստանից. մեր երկիրը ՄԻԵԴ-ում ներկայացնում է վերընտրված դատավոր Ալվինա Գյուլումյանը: «Այստեղ ավելի խոր բովանդակային խնդիրներ քննարկվեցին կապված մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ: Մասնավորապես` խնդիր, որ վերաբերում է դիմողների հանդեպ իրականացվող ճնշումներին: Մի շարք երկրներում, մասնավորապես` Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանում, Մոլդովայում, Թուրքիայում արձանագրված են դեպքեր, երբ դատարան դիմողների կամ նրանց փաստաբանների վրա սկսում են գործադրվել ճնշումներ` սկսած ֆիզիկականից, վերջացրած հարկային ստուգումներով»,- պատմեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահը: Նրա խոսքով, քննարկվել են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի եվրոպական դատարանը, որպեսզի պաշտպանի այդ անձանց շահերը: «Լայն սպեկտոր է քննարկվել, սկսած նրանից, որ դատարանը կարող է հանձնարարել երկրին իսկապես պաշտպանել այդ մարդկանց` ոստիկանության պաշտպանության տակ վերցնելով նրանց և, վերջապես, քննարկվել են հարցեր, թե ինչ ձևով եվրոդատարանը պետք է արձագանքի, երբ երկիրը պատշաճ չի համագործակցում դատարանի հետ»: Քննարկված հարցերից հատկանշական է այն, որ եվրոպական դատարանը պետք է իրավունք ունենա դիմող կողմի պնդած փաստերը ճանաչել որպես արժանահավատ, իսկ երկրին մնում է ապացուցել հակառակը:
Բանախոսի կարևորած հաջորդ հարցը վերաբերում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գոյացած հարցերի քանակին: «Բանն այն է, որ Եվրախորհրդի բյուջեն չի համալրվում, իսկ դատարանի ծախսերը աճում են: Եվրախորհրդի գործունեությունը վտանգված է, հաշվի առնելով, որ տարեց տարի դատարանը ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում»,- նշեց Դ. Հարությունյանը` հավելելով, որ քննարկվել է ԵԽ անդամ երկրների անդամավճարների չափի ավելացումը: Իսկ այն, պատվիրակության ղեկավարի կարծիքով, այդքան մեծ չի լինի և էականորեն չի անդրադառնա մեր երկրի ծախսերի վրա:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԽ անդամ երկրներում զրպարտության ապաքրեականացման հարցերին: «Շատ կարևոր էր, որ զեկույցում անդրադարձ էր կատարվել խոսքի ազատության և զրպարտության հարաբերություններին: Ինչպես նաև քննարկման առարկա էր դարձել` արդյոք խոսքի ազատության արգելք չէ, երբ որոշ երկրներ ընդունում են օրենքներ ցեղասպանության մերժումը քրեականացնելու մասին»,- նշեց բանախոսը: Բացի նշված հարցերից, ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել են նաև գլոբալիզացիային, դրա բացասական ու դրական կողմերին, պոռնկությանը, կրթական ոլորտին առնչվող հարցեր:

Placeholder