ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 16-ԱՄՅԱԿԸ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՎ ԿՈՐԴՈԲԱՅՈՒՄ
Մշակույթ
18:33 09/10/2007

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 16-ԱՄՅԱԿԸ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՎ ԿՈՐԴՈԲԱՅՈՒՄ

Արգենտինայի` բնակչությամբ երկրորդ քաղաք Կորդոբայի Հայկական համայնքի ընդհանուր խորհուրդը Արգենտինայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ օրերս կազմակերպել է տոնական հանդիսություն` նվիրված Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա են եղել մոտ 400 կորդոբացիներ` քաղաքային իշխանությունների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, բժիշկներ, լրագրողներ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Կորդոբայի Հայ համայնքի ընդհանուր խորհրդի նախագահ Ռաֆայել Սիմոնյանը և Արգենտինայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Խորեն Տերտերյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայաստանին նվիրված տեսաֆիլմ, հնչել են երգեր «Ախթամար» երգչախմբի կատարմամբ, ելույթ են ունեցել «Ծիրանի» և «Թորգոմ» երաժշտական համույթները:

Հայաստանի ազգային տոնին նվիրված հանդիսության շրջանակում տեղի է ունեցել արգենտինացի լրագրող Մարիանո Սարավիայի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կոչ հանդիսացող El Grito Armenio («Հայկական ճիչ») գրքի շնորհանդեսը:
Placeholder
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 16-ԱՄՅԱԿԸ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՎ ԿՈՐԴՈԲԱՅՈՒՄ