Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լոռու մարզի Սարահարթ գյուղի կիսաքանդ Սուրբ Աստվածածին եկեղեցին այժմ վերակառուցվում է:
Ինչպես տեղեկացանք մարզպետարանի պաշտոնական կայքէջից, եկեղեցու վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարվա դեկտեմբերին: Եկեղեցու վերակառուցումն իրականացվում է արմատներով սարահարթցի, ամերիկահայ երջանկահիշատակ Աշոտ Մարտիրոսյանի միջոցներով:
Ի դեպ, արդեն սեպտեմբերի 2-ին Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ օծվել են եկեղեցու Զանգակատան խաչը և զանգը: Արարողությունը բազմամարդ է եղել:
Նշենք, որ Սպիտակի տարածաշրջանի Սարահարթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն ավերվել է 1988-ի երկրաշարժի ժամանակ և դարձել է կիսաքանդ:

Placeholder