ԱՅՍՕՐ ԵՊՀ-Ի ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է
Կրթություն, գիտություն
16:31 10/10/2007

ԱՅՍՕՐ ԵՊՀ-Ի ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է

Այսօր ԵՊՀ-ում անցկացվում էր հեռակա ուսուցման համակարգ ընդունվողների վեջին քննությունները`հայ ժողովիդի պատմություն և ստեղծագործական մրցույթ` գրավոր, և ռուսերեն ու իսպաներեն լեզուներից` բանավոր:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Էմին Սանթրոսյանի տեղեկացմամբ, հեռակա ուսուցման համակարգում ոսանելու համար այս տարի ԵՊՀ դիմում է ներկայացրել 700 երիտասարդ:
Նրա խոսքով,ամենաշատ դիմումները գրանցվել են ռոմանոգերամանական ֆակուլտետի գերմաներեն բաժնի համար (շուրջ 70 դիմում): Հայ բանասիրության ֆակուլտետի համար դիմել է 65, իրավագիտության ֆակուլտետի համար` 50 երիտասարդ: Էմին Սանթրոսյանը նշեց, որ ամենաքիչ դիմումները ստացվել են մաթեմատիկայի ֆակուլտետում` 5 դիմում:
Նշենք, որ հեռակա ուսուցման համար դիմումները ընդունվել են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը, իսկ քննություները սկսվել են հոկեմբերի 1-ից:
Placeholder
ԱՅՍՕՐ ԵՊՀ-Ի ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է