Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայաստանում այսօր հնարավոր չէ նկարահանել լավ ֆիլմ: Մեզ մոտ չկա ֆիլմ նկարելու ոչ մի պայման, չգիտենք, թե ինչ բան է լավ սցենարը, իսկ լավ սցենարիստ չի կարող ծնվել մի միջավայրում, որտեղ չկա արժեքային համակարգ»,-Panorama am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսոր Արա Շիրինյանը: Նրա կարծիքով, նույնիսկ լավ հնարավորությունների առկայության դեպքում էլ լավ կինո չենք կարող ստեղծել: «Դա երկար ճանապարհ է, մենք դեռևս ոչ մի քայլ չենք արել ապագայում լավ կինո ունենալու համար»,-ավելացրեց նա: Նա ընդգծեց, որ կինո ունենալու համար այսօր չունենք երեք շատ կարևոր բան` պահանջարկ` այսինքն կրթված հանդիսատես, մասնագետներ, օրենսդրական դաշտ:
«Կինոփառատոները օգնում են հանդիսատես դաստիարակելուն, բայց ոչ կինոարտադրությանը»,-նկատեց ռեժիսորը: Նրա խոսքով, մենք ունեցել ենք ազգային կինո` վառ ապացույցներից մեկը` «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն է, իսկ այսօր այն չկա: Կինոգետ, բան. գիտ. թեկնածու Արծվի Բախչինյանի կարծիքով, կինոփառատոները կարող են կարևոր դեր խաղալ համատեղ ֆիլմեր նկարելու գործում: «Մենք աշխարհի բոլոր երկրների հետ կապ ունեցող երկիր ենք, բայց ոչ մեկի հետ չենք համագործակցում»,-նկատեց նա:
Ա. Բախչինյանը նշեց, որ հայ կինոյի ապագան տեսնում է փոքր բյուջեով կինոարտադրության մեջ: «Մեծ ծախսեր պահանջող ֆիլմեր նկարահանելու հետևից չպետք է ընկնենք: Մեծ ծախս ունեցող, ամբիցիոզ, խոշորակտավ ստեղծագործությունները մերը չեն: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեկերտվածքին, ազգային մտածելակերպին»,-ավելացրեց նա: Նա ևս կարծիք հայտնեց, որ լավ կինո ստեղծելու համար, բացի ֆինանսական միջոցներից, անհրաժեշտ է նաև «կինոմթնոլորտի առկայությունը և կինոարտադրության շարունակականությունը»:
Կինոարտադրության ոլորտին պետբյուջեից տրամադրված գումարների չափի վերաբերյալ այս երկու մասնագետների կածիքները տարբեր են: Եթե Ա. Բախչինյանը համարում է, որ այդ գումարը բավարար է մեր փոքր երկրի համար, ապա Ա. Շիրինյանը գտնում է, որ դա բավականացնում է ընդամենը մի քանի ֆիլմերի նկարահանմանը, բացի այդ ռեժիսորներն իրենց առջև «ծախսված գումարը հետ բերելու խնդիր չեն դնում»:

Placeholder