Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
14:44 11/10/2007
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
1150 երիտասարդների շրջանում անցկացված սոցոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանց 76.8 տոկոսը ցանկանում է մեկնել արտասահման, որից 32.6 տոկոսը` շրջագայության և հանգստի նպատակով, 22.6-ը` բարձր վարձատրվող աշխատանք գտնելու, իսկ 16.5-ը` աշխատատեղերի բացակայության պատճառով:
Հարցումներն անցկացվել են «Հայաստանի երիտասարդության մասին զեկույցի» փորձագետները: Որպես մշտական բնակավայրը փոխելու պատճառ հարցվածների 53.8 տոկոսը նշել է ամուսնությունը, իսկ 13.5 տոկոսը` աշխատանքի բացակայությունն ու կրթությունը:
Մարզերում ապրող երիտասարդների հիմնախնդիրների հիերարխիայում առաջին տեղում է զբաղվածության կամ աշխատանքի բացակայությունը` 55 տոկոս: Նրանց 15.1 տոկոսը բողոքել է մշակութային իրադարձությունների անբավարար մակարդակից կամ ընդհանրապես բացակայությունից, իսկ 14.5 տոկոսը` կրթությունից: Հարցված երիտասարդների 72.3 տոկոսը գտնում է, որ հնարավոր չէ բուհ ընդունվել առանց մասնավոր պարապմունքների, 16.2-ի կարծիքով, պետք են նախապատրաստական դասընթացներ, և ընդամենը 5.9 տոկոսն է կարծում, որ առանց կրկրնուսույցների կարելի է հավակնել բուհ ընդունվելուն:
Հարցվածների 45.8 տոկոսը մեր կրթության որակը գնահատում է միջին մակարդակի, 24 տոկոսը կարծում է, որ Հայաստանում կրթության որակը մրցունակ է, 8.6 տոկոսն այն համարում է ցածրորակ, և միայն 3.3 տոկոսի կարծիքով, մեր կրթությունը մրցունակ է նույնիսկ եվրոպական զարգացած երկրների աշխատաշուկայում:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդության զեկույցի պատրաստման աշխատանքները սկսել են 2005 թվականին, իսկ հարցումները անց են կացվել Հայաստանի բոլոր մարզերում:

Placeholder