«ՎԻՎԱՍԵԼՆ» ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ
Տնտեսություն
11:39 12/10/2007

«ՎԻՎԱՍԵԼՆ» ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

«ՎիվաՍելի» կատարած սոցիալական ներդրման շնորհիվ ավարտվել է հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի պատոմորֆոլոգիայի ուսումնական կենտրոնի կառուցումը:

Հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհում ժողովուրդների առողջությունն ու երկրների առողջապահական համակարգը համարվում են կայացած պետականության և մրցակցային տնտեսության հիմք և չափանիշ, իսկ արդյունավետ գործող առողջապահական համակարգի նախապայմանը առողջության առաջնային պահպանման ուժեղ համակարգն է, ընկերությունը 100մլն դրամ է տրամադրել կենտրոնի ամբողջ 3-դ հարկի կառուցման և կահավորման համար: Կենտրոնը հագեցած կլինի նորագույն սարքավորումներով, բուժաշխատողները կստանան համապարփակ կլինիկական ուսուցում` վաղ հայտնաբերման և կանխարգելման հմտությունների վերաբերյալ:

«Հայաստանի առաջատար բջջային օպերատոր լինելը չի նշանակում, որ մենք տեղեկացված չենք ժողովրդի առաջատար խնդիրների մասին` ներառյալ առողջապահական կարիքների: Մենք կարևորում ենք արդյունավետ առողջապահական պլանավորման, հետազոտման և վաղ շրջանում կանխարգելման նշանակությունն ազգի ապագայի համար»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ, Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնը հիմնադրվել է ամերիկյան մեծանուն բարերար Տեր և Տիկին Վարդգես և ՌիտաՊալյանների աջակցության շնորհիվ:

Նշենք, որ «ՎիվաՍելը» (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍելը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա:
Placeholder
«ՎԻՎԱՍԵԼՆ» ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ