Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
13:31 13/10/2007
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵՆՔ ԿԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳՐՔԻ ՓԱՌԱՏՈՆԸ
«Մեր ազգը շատ գրքասեր է, բայց այսօրվա պայմաններում պետք է սերմանենք ընթերցասիրություն հասարակության մեջ»,-Panorama am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի կազմկոմիտեի նախագահ, «Դե Ֆակտո» ամսագրի փոխտնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, փառատոնը կծառայի իր նպատակին` բարձրացնել գրքի դերը: «Այս փառատոնը լինելու է ավանդական, շարունակական»,-ավելացրեց նա:
Նշենք, որ հոկտեմբերի 13-14-ը Ազատության հրապարակում անցկացվելու է «Գրքի փառատոն»-2007-ը: Հրապարակի երկայնքով տեղադրվելիք տաղավարները մասնակիցներին տրամադրվել են անվճար: Փառատոնին մասնակցում են հրատարակչություններ, տպարաններ, տպագրատներ, գրախանութներ, անհատ հեղինակներ: Յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացնի մինչև 2007թ. հոկտեմբերի 1-ը լույս տեսած գրքերը:
«Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը, որը հանդիսանում է նաև այս փառատոնի համակազմակերպիչը, այսօր ներկայացնում է հոգևոր գրականություն: Մեր նպատակն է հոգևոր գրականություն տարածել մարդկանց մեջ»,-ասաց թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը: Նրա խոսքով, իրենք ներկայացնում են 16 անուն գիրք, որոնք հանդիսանում են թե հանրամատչելի, և թե գիտական գրականությունը:
Իրանահայ բանաստեղծուհի Գայանե Աբգարյանը նույնպես կարևորեց այս փառատոնը: «Սա հնարավորություն կտա մարդկանց շփվելու գրքի հետ: Քայլում եմ փողոցով, ու միայն հագուստի և սնունդի խանութներ են: Ինչքան էլ մարմինդ սնես, միևնույնն է, երբ հոգին չի սնվում, անհագություն է առաջ գալիս»,-ասաց բանաստեղծուհին:
Փառատոնն անցկացվում է Հայաստանի հանրապետական կուսակցության ու «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ: Փառատոնի ողջ հասույթն ուղղված է լինելու Ստեփանակերտում գրախանութ-գրադարան հիմնելուն: Միջոցառման օրը պատահական չէ ընտրված: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Թարգմանչած տոնը:

Placeholder