ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Մշակույթ
13:49 13/10/2007

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել բանաստեղծուհի Դայանա Տեր-Հովհաննեսյանին` հայ գրականության զարգացման և տարածման գործում ունեցած ակնառու վաստակի համար և գրականագետ, նախարարության սփյուռքի հարցերով խորհրդատու Երվանդ Ազատյանին` սփյուռքի գրական-հասարակական կյանքում ունեցած ակնառու վաստակի համար:
Ինչպես տեղեկացնում է «Ռադիոլուրը», նախարարը նշել է, որ ներկաներից յուրաքանչյուրն առանձին գնահատականի է արժանի, քանի որ նրանք մեծ աշխատանք են կատարել այլ երկրներում հայ գրականության ձևավորման ու զարգացման գործում:
Նրա խոսքով, վերջին մի քանի ամսվա ընթացքում իրականացրած թարգմանության, գրականության հետ կապված միջոցառումները վկայում են, թե պետությունն ինչքանով է կարևորում գիրն ու գրականությունը:
Նշենք, որ մշակույթի նախարարը խոստացել է նաև, որ հայ գրականության գործում իրենց ավանդն ունեցած գրականագետների պարգևատրումը կլինի ավանդական:
Placeholder
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՆ ՍՏԱՑԵԼ