Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ավարտվել է կարմրուկի ու կարմրախտի դեմ պատվաստման հիմնական փուլը, բայց սկսվել է «մաքրման»` երկրորդ փուլը: Բոլոր նրանք, ովքեր հիվանդության, երկրից բացակայելու կամ այլ պատճառներով չեն պատվաստվել, կարող են պատվաստումներ ստանալ 2-3 շաբաթվա ընթացքում, այսինքն` մինչև հոկտեմբերի վերջ:
Ծրագրի ղեկավարի հավաստմամբ, կարմրուկի և կարմրախտի դեմ հոկտեմբերի 1-13-ն ընկած ժամանակահատվածում պատվաստվել է 6-27 տարեկան թիրախային խմբի 96%-ը: Ըստ հաշվարկների, այս թիրախային խմբում ընդգրկված է 1 մլն 200 հազար մարդ: Գ. Սահակյանի խոսքով, սա շատ գոհացուցիչ արդյունք է, քանի որ արդարացվել են Իմունականխարգելման ազգային ծրագրի ակնկալիքները:
Հիշեցնենք, որ այս պատվաստումները հակացուցված են փաստագրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ուռուցքային հիվանդությունների, հղիության, արյան ծանր հիվանդությունների, նախորդ պատավաստումից առաջացած անաֆիլակտիկ շոկի կամ անաֆիլակտոիդ ռեակցիայի, 39.5օ C և ավելի ջերմության դեպքերում:
2006-2007 թթ. ժամանակահատվածում հանրապետությունում կարմրուկով հիվանդացել է 137 մարդ (հիվանդացության ցուցանիշը 100 000 բնակչին 4.3), իսկ կարմրախտով` 13800 մարդ (100 000 բնակչին` 428.9):

Placeholder