ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Կրթություն, գիտություն
14:21 16/10/2007

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

Այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» թեմայով միջազգային գիտաժողովը, որի 125 մասնակիցներից 22-ը հրավիրվել են արտերկրից`Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Մակեդոնիայից, Ռուսաստանից, Իսպանիայից և ԱՄՆ-ից:
Անգլերեն ուսումնասիրությունների հայկական ասոցիացիայի նախագահ Սեդա Գասպարյանի տեղեկացմամբ, քառօրյա գիտաժողովի ընթացքում քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն է, անդրադարձ կկատարվի բազմաթիվ միջգիտակարգային խնդրիների: Նրա խոսքով, գիտաժողովի զեկուցողները ոչ միայն անգլերենի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ են, այլև ընդհանուր և տիպաբանական լեզվաբանության հայագիտական ու ռուս բանասիրության ոլորտի մասնագետներ:
Միջոցառման բացման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ նման միջազգային գիտաժողովները նպաստում են անգլերեն լեզվի ինտեսիվ զարգացմանը և գիտական ասպարեզի մասնագետների կատարելագործմանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին գիտաժողովի անցկացումը կարևորեց նրանով, որ երիտասարդ գիտաշխատողները անգլերեն լեզվով իրենց փորձը արտերկրի մասնագետների հետ փոխանակելու հնարավորություն են ստանում:
Նշենք, որ գիտաժողովը տևելու է մինչև հոկտեմբերի 19-ը: Այն իրականացվում է Կրթության և գիտության նախարարության, Անգլերեն ուսումնասիրությունների հայկական ասոցիացիայի և ԵՊՀ համատեղ ջանքերով:
Placeholder
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ