ՆՇՎԵՑ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Մշակույթ
14:44 17/10/2007

ՆՇՎԵՑ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ

Այսօր Կրթության ազգային ինստիտուտում նշվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանի ծննդյան 60-ամյակը: Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորիկ Ղուկասյանը հոբելյարին պարգևատրեց ԿԳՆ ոսկե հուշամեդալով`հայկական գիտության բնագավառում ներդրած ավանդի համար:

Չարենցի ժառանգության ուսումնասիրությունը եղել է հայ գրական-հասարակական մտքի ուշադրության կենտրոնում, այդ շնորհալի գործով վերջին տարիներին զբաղվում գրականագետ Դ. Գասպարյանը: Նա 30-ից ավելի մենագրությունների և 500 հոդվածների հեղինակ է:
Ն. Ղուկասյանի խոսքով, Դ. Գասպարյանը մեր այսօրվա ամենից կրքոտ և եռանդուն գրականագետներից մեկն է, բայց դա նրա միակ առաքինությունն ու առավելությունը չէ: «Մենք այսօր առավել քան երբևէ, կարիք ունենք ոչ այնքան գրականագիտության, ինչքան քննադատության, իսկ ժամանակակից գրականության քննադատությունը ոչ միայն անաչառություն, այլև քաջություն է պահանջում»,-հավելեց ինստիտուտի տնօրենը:

Գրականագետ Նվեր Վիրաբյանն իր շնորհավորանքի խոսքում նշեց, որ մեր արժեքներին կենդանության օրոք պետք է հարգենք, և գովելի է, որ այսօր ԿԳՆ-ը ուշադրություն է դարձնում գրողներին և գրականագետներին: «Նա մտածում է առոջ, գրում է հստակ, երևույթներին տալիս է դիպուկ և անվրեպ գնահատական»,-իր շնորհավորանքի խոսքում ասաց լրագրող Վրեժ Սարուխանյանը:
Placeholder
ՆՇՎԵՑ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ