ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ XIII ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Կրթություն, գիտություն
13:50 17/10/2007

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ XIII ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այս ամսվա ընթացքում Երևանում կանցկացվի կրթական երկու խոշոր միջոցառում: Ինչպես հայտնեցին կրթության և գիտության նախարարությունից, հոկտեմբերի 25-26-ը տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների XIII խորհրդաժողովը:
Դրան զուգահեռ մայրաքաղաքում կանցկացվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի XX նիստը։ Այս միջոցառումները Երևանում անցկացվում են առաջին անգամ:
Ինչպես նախորդ խորհրդաժողովներում և նիստերում, Երևանում էլ հերթական անգամ ԱՊՀ անդամ երկրների կրթական ոլորտի պատասխանատուները կներկայացնեն իրենց կրթական համակարգերի խնդիրները, կքննարկեն անհրաժեշտ բարեփոխումները, տեղի կունենա փորձի փոխանակում:
Placeholder
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ XIII ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ