Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
««Նռան հատիկ» փառատոնի 7-րդ լինելն արդեն խոսում է այս փառատոնի անհրաժեշտության և կարևորության մասին: Մենք ունենք մեկ նպատակ` մշակույթը վերադարձնել մարզեր, որովհետև ազգի մշակույթը ձևավորվում է այնտեղ»,-այսօրվա ասուլիսում ասաց «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 7-րդ փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հասմիկ Կարապետյանը:
Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի և Համազգային պետական թատրոնի բեմահարթակներում Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 19 մանկապատանեկան թատերախմբերի մասնակցությամբ կամփոփվի «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 7-րդ փառատոնը: «Մենք թատերական միջավայր ենք փորձում ստեղծել հանրապետության տարբեր մարզերում` գյուղերում ապրող երեխաների համար: Հրավիրված 19 խմբերից 14-ը մարզերից են»,-ասաց Հ. Կարապետյանը: Նրա խոսքով, փառատոնի կազմակերպիչները ձգտում են հայտնաբերել և աջակցել նորաստեղծ թատերախմբերի:
Նշենք, որ այս փառատոնն անցկացվում է երեք փուլերով: Առաջին` մարզային և երկրորդ` ճամբարային փուլերն անցկացվել են ամռանը: Երրորդ ամփոփիչ փուլը հանրապետական փառատոնն է: Այն մրցութային չէ: Բոլոր մասնակից թատերախմբերը ստանալու են պատվոգրեր և «Թռիչք» անվամբ արձանիկ: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը և «Նախաբեմ» կրթամշակութային միությունը:

Placeholder