Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային (FAO) կազմակերպության թեստերն արդեն Հայաստանում են: Կատարվել են համապատասխան ստուգումներ: Նախնական դիագնոզի համաձայն, հաստատվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:
Հանրապետություն է ժամանել FAO-ի փորձագետների երկու հոգանոց խումբը, որոնց հետ աշխատում են անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության լաբորատորիայի վարակի բաժնի աշխատակիցները:
Գրիշա Բաղյանի խոսքով, հանրապետությունում կան համապատասխան սարքավորումներ և մասնագետներ, բայց հիվանդության ախտորոշման հաստատման համար հարկավոր է նաև թեստեր, որոնց կարիքը մեր երկիրն ուներ: Տեսչության պետի հավաստմամբ, Տավուշի ու Լոռու մարզերում ժանտախտը դեռ չի մարում: Արդեն ոչնչացվել է 4800 գլուխ հիվանդ կենդանի: Այս մարզերում հայտարարված կարանտինը շարունակվում է:
Տեղեկացնենք, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության 2006 թվականի տվյալների, Տավուշ ու Լոռու մարզերում հաշվված է համապատասխանաբար` 28.987 և 16.434 գլուխ խոզ:
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասն այսօր համարվում է աֆրիկյան ժանտախտի վարակի գոտի:

Placeholder