Վ. ՕՍԿԱՆՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ԻՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԻՐՄԱՆԸ»
Մշակույթ
18:45 18/10/2007

Վ. ՕՍԿԱՆՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ԻՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԻՐՄԱՆԸ»

«Մենք միակը չենք, որ այս բեմից հայտարարել ենք, որ ժողովրդի ժառանգությունը ոչնչացնելը հավասարազոր է իր հիշողության, իր պատմության, իր ինքության ավիրմանը: Ցավոք, մենք ունենք հարևաններ, որոնք իրենց ինքնությունը կերտել են ոչ այնքան իրական պատմության վրա: Եվ մենք տեսնում ենք դրա արդյունքում առաջացած տրավման ու անկայունությունը»,-նախօրեին Փարիզում ելույթ ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր կոնֆերանսի 34-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով, երկրի տարածաշրջանում սահմանները հաճախակի են փոխվել, և ժողովուրդները շարունակաբար տեղաշարժվել է: Հայկական հինավուրց եկեղեցիներ ու զանգվածեղ կրոնական ու արվեստի քանդակների պահպանումը շատ կարևոր արվեստագետների ու պատմաբանների համար, բայց ավելի կարևոր աշխարհի համար, որը պետք է հիշի իր պատմությունը, պետք է հիշի այն ժողովուրդների ժառանգությունը, որոնք անցել-գնացել են:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարարն իր խոսքում ասել է, թե Հայաստանը լինելով մի երկիր, որ հպարտանում է կրթության և գիտության իր հինավուրց պատմությամբ, այժմ բարեփոխումների հարձանուտի մեջ Է գտնվում: Նա նշել է, որ երկրորդ սերնդի բարեփոխումներն ամենաբարդն են լինելու, ամենադժվարինը ընդունելու և իրականացնելու համար, և բարեփոխումների այս շարքը ներառում են դժվարին, սակայն կենսական բարեփոխումները կրթության ու գիտության, մշակույթի ու հաղորդակցության ոլորտներում:

Վ. Օսկանյանի խոսքով, դիվանագետները, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչները երկուսն էլ օգուտ են քաղում այս երկխոսությունից, և գուցե հենց այդ պատճառով է, որ իրենք պարտավորված են զգում շարունակաբար ոչ ավանդական ուղիներ փնտրել ժամանակի գերակա բազմակարծության աշխարհում խաղաղ ապրելու խնդիրը քննարկելիս:

«Դիվանագետներն ու մշակույթի ոլորտի աշխատողները, հասարակությունները ներկայացնող հանրությունների պես, ապրում են հարևանությամբ, որը ենթակա չէ փոփոխման, հիշողություններով, որոնք չեն մարելու, և փորձառություններով, որոնք անջնջելի են: Այդ իսկ պատճառով, իրենք ուղիներ ենք փնտրում անցյալի արգելափակոցները ջարդելու համար, քանի որ շարունակում են համոզված լինել, որ մշակույթների ու երկրների միջև պետք է երկխոսություն ու փոխըմբռնում լինի»,-ասել է նա:
Placeholder
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ԻՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԻՐՄԱՆԸ»