Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոկտեմբերի 22-ին Բելոռուսում կմեկնարկեն Հայ մշակույթի օրերը: Հայ արվեստի վարպետները հանդես կգան Մինսկում, Բրեստում: Այդ օրերի ընթացքում հանդիսատեսը կծանոթանա Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի արվեստին, կդիտի ներկայացումներ Երևանի կամերային թատրոնի դերասանների մասնակցությամբ: Բելոռուսի Պատմության և մշակույթի ազգային թանգարանում կկազմակերպվի հայ անվանի նկարիչ Սերգեյ Փարաջանովի նկարների ցուցահանդեսը:
Բելոռուսում Հայ մշակույթի օրերի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին` Բելոռուսի պետական ֆիլհարմոնիկի բեմահարթակում, որտեղ հայ արվեստի վարպետները հանդես կգան համերգային ծրագրով: Հայկական պատվիրակությունը Բելոռուս կժամանի Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Երկու երկրների միջև դիվանագիտական կապեր հաստատվելուց հետո Բելոռուսում առաջին անգամ են անցկացվում հայ մշակույթի օրեր: Մշակութային օրերը կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը: Նշենք, որ Հայաստանում Բելոռուսի մշակույթի օրեր անցկացվել է 2005-ին:
Նկատենք, որ «Հայ մշակույթի օրեր» նոյեմբերի երկրորդ տասնօրյակին անցկացվելու են Չինաստանում, որտեղ ելույթ են ունենալու Երևանի մնջախաղի պետական թատրոնը, դաշնակահարուհի Արուս Աճեմյանը: Նոյեմբերի երրորդ տասնօրյակին մեր մշակույթը կներկայացվի նաև Իտալիայում: Այստեղ կցուցադրվեն Ս. Փարաջանովի կտավները, Հայկ Գրիգորյանի «Exlibris» ցուցահանդեսը, իսկ Երևանի Մնջախաղի թատրոնը հանդես կգա ներկայացումներով:

Placeholder