Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
15:03 22/10/2007
ԵՎՍ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԵՎ ՄԵՆՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԱՏՉԵԼԻ ՈՒ ՈՐԱԿՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կառավարության ու Համաշխարհային բանկի միջև 2004 թ. կնքված պայմանագրի համաձայն, հանրապետությունում ընտանեկան բժիշկների ծրագրին չորս տարում հատկացվելու է 7,1 մլն դոլար: Ինչպես նշված է առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքէջում, ընտանեկան բժշկության զարգացումը առողջապահության համակարգի արդիականացման ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Նախարարության նպատակն է առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող բժիշկներին և բուժքույրերին վերապատրաստել որպես ընտանեկան բժիշկ-բուժքույր` առաջիկա 4-6 տարիների ընթացքում` Հայաստանի բնակչությանն ապահովելով առավել մատչելի և որակյալ բժշկական ծառայություններով:
Ընտանեկան բժշկության գրասենյակներում, գյուղական ամբուլատորիաներում և քաղաքային պոլիկլինիկաներում այժմ աշխատում են շուրջ 320 ընտանեկան բժիշկ և 440 ընտանեկան բուժքույր: Այս ծրագրով նախատեսվում է 2005-2009 թթ. ընթացքում վերապատրաստել ևս 930 բժիշկ և նույնքան բուժքույր` համապատասխանաբար 12 և 6-ամսյա կրթական ծրագրերով:
Նշենք, որ սեպտեմբերի սկզբի տվյալներով, Երևան քաղաքի բնակչության մոտ 60 տոկոսն արդեն գրանցվել են իրենց ընտրած ԱԱՊ բժիշկների մոտ: Լոռու մարզում գրանցվել է բնակչության 88, Գեղարքունիքի մարզում 13, իսկ Արմավիրի և Արարատի մարզերում գրանցվել են, համապատասխանաբար, բնակչության 61 և 49 տոկոսը: Բնակչության կողմից ԱԱՊ բժշկի ընտրության և նրա մոտ գրանցման գործընթացը սկսել է այս տարվա ապրիլի 1-ից:
Ավելացնենք, որ 1998-ին սկսված այս համագործակցության շնորհիվ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով ընտանեկան բժշկության ամբիոններ են ստեղծվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ), Առողջապահության ազգային ինստիտուտում (ԱԱԻ) և Բժշկական հենակետային քոլեջում (ԲՀՔ):

Placeholder