Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սինոփսիս ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը հերթական անգամ դասախոսություններ է կարդացել Հայաստանի առաջատար բուհերում` Պետական ճարտարագիտական, Երևանի պետական, Ռուս-Հայկական Սլավոնական համալսրաններում և Գիտությունների ազգային ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը:
Հերթկան դասախոսությունը նվիրված է եղել գլոբալ տաքացման գերխնդրին: Ունկնդիրների ուշադրությանն է ներկայացվել նախագծման նոր` «կանաչ նախագծման» գաղափարը, ինչը հնարավորություն է տալիս ինտեգրալ սխեմաների նախագծման ժամանակ օպտիմալ մոտեցումներ կիրառել` նվազեցնելով սպառման կորստի հոսանքները: Սինոփսիս ընկերության և նրա գործընկերների կողմից համատեղ մշակվող ծրագրային գործիքային միջոցներն ու ինտեգրալ սխեմաները նախագծվում են «Ճարտարագետները կփրկեն աշխարհը» համատեքստում` նպաստելով համաշխարհային էկոլոգիական խնդիրների լուծմանը:
ՀՊՃՀ Գիտական խորհուրդը, հաշվի առնելով Սինոփսիս Արմենիա ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի ակնառու ծառայությունները ՀՊՃՀ-ում Արդյունաբերություն-Համալսարան արդյունավետ կրթական մոդելի զարգացման գործում, ինչպես նաև նկատի ունենալով նրա կողմից Համալսարանի դասախոսների, ասպիրանտների, մագիստրանտների և ուսանողների համար միկրոէլեկտրոնիկայի բնագավառի արդիական թեմաներով դասախոսությունների շարքի անցկացումը, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, ՀՊՃՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռիչ Գոլդմանին շնորհել է համալսարանի Պատվավոր Դոկտորի կոչում:

Placeholder