Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
12:52 23/10/2007
ԿՈՆՖԵՐԱՆՍ ՆՎԻՐՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Հոկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է «Ավանդական բանավոր ժառանգություն. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, իրավական կարգավորման խնդիրներ և միջազգային փորձ» խորագրով գիտագործնական գիտաժողովը:
Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում՝ Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում են մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից: Հայաստանից գիտաժողովին մասնակցում են ոչ միայն հնագետներ, ազգագրագետներ, բանահավաքներ, այլև` ներկայացուցիչներ Ազգային ժողովից, արդարադատության նախարարությունից, սահմանադրական դատարանից:
Միջոցառման մասնակիցներն իրենց զեկույցների հիման վրա պետք է բացահայտեն մշակույթի, մասնավորապես` ոչ նյութական մշակութային ժառանգության, պահպանության իրավական դաշտի կարգավորման ուղիները, մշակութային գլոբալիզացիայի առավելություններն ու թերությունները և այլ հարցեր:
Նշենք, որ ոչ նյութական մշակութային ժառանգությունը դա մեր ամբողջ ազգագրական, բանահյուսական ժառանգությունն է, ընդհուպ մինչև` ազգային կահ կարասի, խոհանոց, խաղեր:
«Երկու տարի առաջ Հայաստանը դարձավ Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի մասնակից երկրներից մեկը, և բնականաբար պարտավորություններ ստանձնեցինք: Այդ թվում նաև օրենքի դաշտ մտնելու խնդիր կա: Այս տարվա վերջին մշակույթի նախարարությունը պետք է կառավարությանը ներկայացնի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին օրենքի նախագիծ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ, կազմկոմիտեի նախագահ Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքով, օրենքի ընդունման հիմնական նպատակն է մշակութային ժառանգության պահպանման, սերնդից սերունդ փոխանցման խնդիրը տանել օրենքի դաշտ, օրենքով պահպանել ժառանգությունը: «Այսօր սեփական դիմագիծդ, ազգային նկարագիրդ պահելու խնդիր կա»,-նշեց նա:

Placeholder