ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒՆ
Քաղաքական
16:50 23/10/2007

ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒՆ

Կոպենհագենում նախօրեին Դանիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերն է հանձնել Թագուհի Մարգրետե 2-րդին: ԱԳՆ մամուլի և տեղեկաըվության վարչության հաղորդմամբ, հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Թագուհու ամուսինը` Արքայազն Հենրիկը:
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-դանիական մշակութային և պատմական կապերին: Աղբյուրի տեղեկացմամբ, դեսպան Այվազյանը Թագուհու խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական և տնտեսական իրավիճակը: Զրույցի ընթացքում Թագուհին նաև հույս հայտնել, որ առաջիկայում հայ-դանիական երկկողմ հարաբերությունները նոր զարգացում կապրեն:
Placeholder
ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒՆ