ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ XX-ՐԴ ՆԻՍՏԸ
Կրթություն, գիտություն
14:56 25/10/2007

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ XX-ՐԴ ՆԻՍՏԸ

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացավ ԱՊՀ անդամ երկրների` կրթության ոլորտում համագործակցության Խորհրդի XX նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ղազախստանի և Տաջիկստանի պատվիրակությունները:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ խորհրդի շրջանակներում պարբերաբար կազմակերպվող հանդիպումները և խորհրդակցությունները նպաստում են ոչ միայն ԱՊՀ միջպետական համագործակցության զարգացմանը, այլև առանձին երկրներում ազգային կրթական համակարգերի գործուն առաջընթացին:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` նա ընդգծեց, որ այդ գործընթացում սկզբունքային կարևորություն ունի կրթական որակի բարելավումը, ինչի նպատակով առաջիկայում ձևավորվելու է որակի վերահսկողության ազգային ծառայություն, և հատկանաշական է, որ Խորհրդի նիստի օրակարգի առանցքային հարցերից է անդամ երկրներում կրթության որակի վերահսկողության խնդիրը:

Նախարարի խոսքով, կրթության կատարելագործման քաղաքականությունը, որի նպատակն է որակի ապահովումը, ուղղված է ուսուցիչ-աշակերտ, դասախոս-ուսանող նոր բնույթի խոխհամագործակցությանը, ինչպես նաև կրթամանկավարժական ժամանակակից մեթոդների ներդրմանը, մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկակակն բազայի վերազինմանը:

Բելոռուսի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ռադկովը նշեց, որ Խորհրդի նիստում կքննարկվեն միջնակարգ կրթության ստանդարտացման, բարձրագույն մասնագիտական կրթության փաստաթղթերի փոխճանաչման, մեծահասակների կրթության զարգացման, բուհերի և միջնակարգ դպրոցների միջև համագործակցութայն մասին հարցեր:
Ղրղըզստանի կրթության և գիտության նախարարի խոսքով, այս նիստում նախատեսված է քննարկել համատեղ համալսարանների ստեղծման, դրանց ցանցի ընդլայնման, բնական և հումանիտար գիտությունների գծով միջպետական մրցույթների և օլիմպիադաների անցկացման և այլ կրթական ծրագրերի մասին տարբեր հարցեր:
Placeholder
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ XX-ՐԴ ՆԻՍՏԸ