Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
12:20 26/10/2007
ՎՐԱՍՏԱՆԻ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Վրաստանի կրթության և գիտության նախարարը նոյեմբերին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով, հանդիպման ընթացքում նախատեսված է քննարկել կրթական մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն Վրաստանում հայակական դպրոցների և կրթական ծրագրերի զարգացմանը: Նախարարը նշեց, որ նախատեսվում է Վրաստանում բացել հայակական դպրոցներ, իսկ հնարավորության դեպքում նաև բարձրագույն ուսումնական հաստատություն:
Լ. Մկրտչյանի խոսքով, Վրաստանի կրթական համակարգում այսօր արդեն նկատվում է առաջնթաց, օրինակ Վրաստանի պետական բյուջեից հայկական ուսումնական հաստատություններին գումարների հատկացումը` ուսումնական կենտրոնների վերանորոգման համար: Իսկ Հայաստանի կառավարության միջոցները կուղղվեն դպրոցների ծրագրային հարցերի լուծմանը: Առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Թբիլիսում հայկական վարժարան բացելու խնդիրը, որը հնարավորություն կտա մասնագետ կադրեր պատրաստել Ջավախքի հայկական դպրոցների համար:
Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Վրաստանի իր գործընկերոջը` Ալեքսանդր Լոմայային Հայաստան այցելելու հրավերը փոխանցել էր հուլիսին` այդ ժամանակ Թբիլիսիում գտնվող ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանի միջոցով:

Placeholder