Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցները քաղաքապետի հանձնարարությամբ աշխատում են սովորական ռեժիմով: Այնինչ նախատեսված էր, որ հանրապետության բոլոր դպրոցներին աշնանային արձակուրդ է տրամադրվելու հոկտեմբերի 29-ից միչև նոյեմբերի 4-ը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՆ նախարարության հանրակարթության վարչության միջնակարգ կրթության բաժնի պետ Իլյա Սարգսյանը: Նրա խոսքով, Երևանի, ինչպես նաև մարզերի այն բոլոր դպրոցների, որոնք այս ընթացքում աշխատում են, աշնանային արձակուրդը կմիացվի ձմեռային արձակուրդին: Արդյունքում աշակերտները կհանգստանան դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 13-ը:
Ի. Սարգսյանի տեղեկացմամբ, հանրապետության մարզերի` բացառությամբ Շիրակի և Գեղարքունիքի, դպրոցների աշակերտներն այժմ աշնանային մեկշաբաթյա արձակուրդում են: Նկատենք, որ Արմավիր քաղաքի դպրոցները ևս աշնանային արձակուրդ չեն մեկնել: Պատճառն այն է, որ այդ դպրոցներն իրենց ուսումնական տարին գազաֆիկացման աշխատանքների իրականացման հետևանքով սկսել էին 16 օր ուշացումով` սեպտեմբերի 17-ին: Այժմ պետք է լրացնել այդ ընթացքում բաց թողնված դասերը:

Placeholder