«ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՄԵՆՔ ԷԻՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ ԱՅԼ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻՆ, ՀԻՄԱ ՄԵԶ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ»
Մշակույթ
17:02 30/10/2007

«ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՄԵՆՔ ԷԻՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ ԱՅԼ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻՆ, ՀԻՄԱ ՄԵԶ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ»

«Այս տարի Հայաստանն իր մշակութային օրերի շարքը նոր է սկսում»,-այսօրվա ասուլիսում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով, մինչ օրս մենք ենք հյուրընկալել այլ երկրների մշակույթներին, իսկ այժմ մեզ կհյուրընկալեն: «Կազմակերպվելու են մշակութային մի քանի միջոցառումներ արտերկրում, որտեղ արդեն մենք կներկայացնենք մեր արվեստն ու մշակույթը, հաղորդակից կդարձնենք մեր արժեքներին»,-ասաց Հ. Պողոսյանը:

Առաջիկայում Բելոռուսի մշակույթի նախարարը ժամանելու է Հայաստան: «Բելոռուսի հետ ծրագիր է մշակվել, թե ինչ ենք ներկայացնելու 2008-2010թթ. ընթացքում: Ծրագիրը հաստատելու և ստորագրելու համար հունվարին Հայաստան է գալու Բելոռուսի մշակույթի նախարարը»,-ասաց Հ. Պողոսյանը:
Այս առումով եվրոպական երկրների հետ համագործակցությունն ավելի շատ է, քան ԱՊՀ երկրների: Ըստ նախարարի ԱՊՀ երկրների հետ կապերը նոր են սկսում զարգանալ: «Միայն վերջին 3 տարիներին կարող ենք խոսել համագործակցության մասին: Քայլ առ քայլ առաջ ենք գնում»,-ասաց նա:

Նշենք, որ այս տարի հայ մշակույթի օրեր են անցկացվելու նաև Չինաստանում, Իտալիայում: Նոյեմբերի երկրորդ տասնօրյակին հայ մշակույթը կներկայացվի Չինաստանում: Երևանի մնջախաղի պետական թատրոնը, «Կադանս» դասական կվինտետը, միջազգային մրցույթների դափնեկիրներ Բարսեղ Թումանյանն ու Իրինա Զաքյանը, դաշնակահարուհի Արուս Աճեմյանը չինացիներին կծանոթացնեն մեր մշակույթի հետ:
Նույն ամսի երրորդ տասնօրյակում Իտալիայում հայ արվեստը կներկայացնեն Վ. Սպիվակովի անվան և «Նոր անուններ» հիմնադրամի երեխաները, Երևանի մնջախաղի թատրոնը, կկազմակերպվեն ցուցադրություններ` Ս. Փարաջանովի, Հայկ Գրիգորյաի «Exlibris» ցուցահանդեսները, իսկ «Աստվածաշունչը հայ փոքրիկ նկարիչների աչքերով» թեմայով ցուցահանդեսում կներկայացվեն Գեղագիտական ազգային կենտրոնի սաների աշխատանքները:

Placeholder
«ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՄԵՆՔ ԷԻՆՔ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ ԱՅԼ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻՆ, ՀԻՄԱ ՄԵԶ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ»