«ՆԱ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊՈԵՏԱԿԱՆ ՄԻ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ»
Մշակույթ
17:39 30/10/2007

«ՆԱ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊՈԵՏԱԿԱՆ ՄԻ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ»

«Զարեհ Խրախունին Թեքեյանի գրչի շարունակողն է: Պոլսահայ այն ստեղծագործողներից է, ով սկսեց մտածել, թե ինչպես կարելի է արդի հայ գրականությունը բարձրացնել դասականից վեր՝ այնտեղ դնելով միտքը, սերն ու արվեստը»,-այսօր Գրողների միությունում Զարեհ Խրախունու «Տոնազանգ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ ասաց լիբանանահայ բանաստեղծ Արամ Սեփեթչյանը:

Պոլսահայ բանստեղծի «Տոնազանգ» ժողովածուն, գրականագետների հավաստմամբ, նորություն է ժամանակակից հայ գրականության մեջ: Ա. Սեփեթչյանի խոսքով, այս ժողովածուն մյուսներից տարբերվում է նրանով, որ հեղինակը այն գրել է առանց կետադրական նշանների: «Գրականության արդի փուլում սա, իրոք, նորություն է: Նա վերադարձել է հայ գրականության 10-15-րդ դարի հեղինակների ոճին»,-նշեց Ա. Սեփեթչյանը:

Հեղինակը հիմնականում գրում է տարբեր թեմաների շուրջ՝ հայրենի հողի, քարի, օդի ու ջրի մասին: ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հավաստմամբ. «Նա մեր սփյուռքահայ գրականության վերջին մոհիկաններից է, եթե ոչ ամենավերջինը: Խրախունին իր պոեզիայում կարողացավ ստեղծել մի տիրույթ հայ քերթողության ասպարեզում»:

Նշենք, որ շնորհանդեսի վերջում Լ. Անանյանը հեղինակի 80-ամյակի կապակցությամբ Գրական վաստակի համար նրան շնորհեց ՀԳՄ մեդալ: Մինչ այս Զարեհ Խրախունին հրատարակել է բանաստեղծությունների 30 ժողովածու:
Placeholder
«ՆԱ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊՈԵՏԱԿԱՆ ՄԻ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ»