«ԱՐԵՎԻԿԸ» ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ 3-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՏԱԿ
Մշակույթ
14:00 31/10/2007

«ԱՐԵՎԻԿԸ» ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ 3-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՏԱԿ

Հոկտմեբերի 29-ին հոլանդական Ռոտերդամ քաղաքում որոշվել Մանկական «Եվրատեսիլ-2007» միջազգային երգի մրցույթի մասնակցիների ելույթների հերթականությունը: Այս հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնող «Արևիկ» անսամբլը ելույթ է ունենալու երրորդը:

Մրցույթը բացելու է Վրաստանը ներկայացնող Մարիամ Ռոմելաշվիլին: Իսկ երկրորդ համարի ներքո ելույթ է ունենալու Բելգիայի ներկայացուցիչը: Բացի վերը նշված երկրներից մանկական Եվրատեսիլում հանդես են գալու նաև Կիպրոսի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Հոլանդիայի, Մակեդոնիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Մալթայի, Հունաստանի, Լիտվայի և Բելոռուսի ներկայացուցիչները:

«Արևիկ» խումբը համաեվրոպական հարթակում ներկայանալու է «Երազանք» երգով: Նկատենք, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում հեղինակավոր այս մրցույթին: Մրցույթը տեղի է ունենալու Ռոտտերդամում՝ դեկտեմբերի 8-ին:
Placeholder
«ԱՐԵՎԻԿԸ» ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ 3-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՏԱԿ