Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջին անգամ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի կողմից փորձաքննության ներկայացրած սննդամթերքի 9 նմուշներից 5-ը չի համապատասխանել մանրէաբանական պահանջներին: ՀԿ-ի շահերի պաշտպանության մասնագետ Գայանե Վարդանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է նաև մեկ ժամկետանց նմուշ` «Lake Big» MisBis» շոկոլադապատ վաֆլին:
Ի դեպ, փորձաքննված նմուշներից յոթը արտադրված են Թուրքիայում, մեկը Չինաստանում, մեկն էլ` ԱՄԷ-ում: Թուրքիայում արտադրված երեք նմուշներում`«lkarm ULKER» թխվածքաբլիթում, «MUNCH HAZAL» շոկոլադապատ վաֆլիում, «Jelix Bears gruel» դոնդողանման կարամելում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ: Նրա խոսքով, նմուշներից երկուսում էլ` «BAHLOUL» թխվածքաբլիթում, «Lake Big» MisBis շոկոլադապատ վաֆլիում բորնոսասնկերի քանակը նորմայից բարձր է եղել:
Մասնագետի հավաստմամբ, բոլոր նմուշների պիտակավորումը և մակնշումը համապատասխանում են նորմատիվ փաստաթղթերին պահանջներին, պարունակում են սպառողին անհրաժեշտ տեղեկություն օտար լեզուներով,սակայն հայերեն մակնշումը բացակայում է: Նշենք, որ ՀԿ-ն այս նմուշները փորձաքննության է ներկայացրել սեպտեմբերին: Նմուշների հաջորդ խմբաքանակը նա պատրաստվում է փորձաքննական լաբորատորիա ուղարկել դեկտեմբերին:

Placeholder