Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:20 31/10/2007
ՀԻՆ ԵՎ «ԲԱՐԻ» ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ դժվար է պատկերացնում, որ հետխորհրդային տարածքում կամ Արևելյան Եվրոպայում մի որևէ երկիր կլինի, որտեղ գիտության ոլորտին հատկացվեն ավելի քիչ գումարներ, քան մեր երկրում է: «2008 թվականին այն կկազմի շուրջ 3, 6 միլիարդ դրամ կամ շուրջ 10 միլիոն դոլար, որը Արևմուտքի մի խոշոր լաբորատորիայի ֆինանսավորում է»,- այսօր ԳԱԱ-ում կազմակերպված ընդհանուր ժողովում հայտարարեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Բազային, թեմատիկ և դրամաշնորհների միջոցով ֆինանսավորվող գիտական հիմնարկներն ու գիտնականները դժգոհ են քիչ ֆինանսավորումից: Այսօր բացառիկ օրերից մեկն էր, որպեսզի ակադեմիկոսներն ու գիտնականները իրենց դժգոհությունը հայտնեին այդ կապակցությամբ: Ռադիկ Մարտիրոսովիչը արձանագրեց, որ գիտական հիմնարկներում և դրանց լաբորատորիայում եղած գույքը հին է ու մաշված: «Սարքավորումները այժմ շատ թանկ են, ինչի պատճառով էլ դեռևս օգտագործվում են սովետական շրջանի ձեռք բերված սարքավորումները»,- նկատեց ակադեմիայի նախագահը:
2006 թվականից սկսված և մինչ այժմ շարունակվող բարեփոխումների ընթացքում ճիշտ է գույքը չի նորացվել, բայց փոխարենը կրճատել են գիտնական կադրերի քանակը: Այսպես. 7500 աշխատողներից այժմ մնացել են 3750-ը, որոնցից միայն 2200-ն են գիտաշխատողներ: «Նման թվաքանակի դեպքում անհրաժեշտ բարձր մակարդակով գիտական մշակումներ հնարավոր չէ անել»,- հայտարարեց ԳԱԱ նախագահը: ԳԱԱ նախագահը փաստեց նաև, որ երիտասարդ կադրերի քանակը գիտության ոլորտում պակասում է:
Գիտության որակը իր ելույթում կասկածի տակ դրեց Օրգանական քիմիայի ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: «Մենք գտնվում ենք այնպիսի մի վիճակում, որը կոչվում է իրավազրկություն: Գիտե՞ք` ինչ է կատարվում. կա թեմատիկ ֆինանսավորում, ով պատահի, գումարը տալիս են, ասում` գնացեք աշխատեք, ինչպես ուզում եք: Գիտության որակ այսօր չկա, վերցրեք տպագրությունները, ուզում ա լուսնի վրա տպագրվեն, ուզում ա սպիտակ տանը տպագրվեն, գիտության որակ գոյություն չունի»,- վրդովված նկատեց պարոն Գևորգյանը:
2006-ից սկսված, մինչ այժմ շարունակվող բարեփոխումների արդյունքում Ռադիկ Մարտիրոսովիչը հույս ունի, որ որևէ հաջողության, այնուամենայնիվ գիտության ոլորտում իրենք կհասնեն: «Մեր կողմից ստացված գիտական արդյունքները կներդրվեն երկրի տնտեսության տարբեր բնագավառներում, և ակադեմիան կվերադարձնի իր ավանադական բարձր վարկը», - ԳԱԱ նիստերի դահլիճում հավաքված գիտնականներին հույս հայտնեց ԳԱԱ նախագահը:

Placeholder