Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Շարլ Ազնավուրի հրապարակում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց ոչ քաղաքական ակցիա՝ «Մշակույթը բոլորին» խորագրով: Ակցիայի մասնակիցներն ունեին տարբեր բովանդակությամբ պաստառներ, բայց իմաստը մեկն էր` մենք էլ ենք մարդ: «Տարբեր ենք, բայց հավասար», «Մշակույթը բոլորինն է», «Ոչ խտրականությանը», «Վերացնենք խոչընդետները միասին» խորագրերով պաստառներ բռնածները հաշմանդամներ էին:
«Այս ակցիան կազմակերպելով՝ մենք ուզում ենք ասել բոլորին, որ մենք կանք, մենք կարող ենք երգել կամ ինչ-որ մեկին ունկնդրել, այցելել թանգարան կամ այլ մշակութային օջախներ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյան: Նրա խոսքով, պետք է ներդրվեն փոքր միջոցներ, որպեսզի մշակութային հուշարձանները դառնան բոլորին հասանելի: «Մշակութային օջախների ֆիզիկական անմատչելիությունը զրկում է մեզ մասնակցելու մշակութային անցուդարձին»,-ասաց Ա. Ալավերդյանը:
Ակցիայի մասնակիցների պահանջներն այնքան էլ շատ ու անիրագործելի չեն: Նրանք առաջարկում էին մշակութային օջախներում կառուցել թեքահարթակներ ու վերելակներ: «Մենք դիմում ենք պետական պաշտոնյաներին, նաև բարերարներին այդ հարցերը լուծելու համար»,-ասաց նա:
Ակցիայի նպատակն էր գրավել հասարակության ուշադրությունը հաշմանդամների մշակութային ինտերգրացման խնդրին: Այս ծրագիրն իրականցվում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Նշենք, որ ակցիան ուներ իր համերգային մասը, որին մասնակցեցին հաշմանդամներից բաղկացած «Նոր ձայներ» վոկալ խումբը, նաև Արսեն Գրիգորյանը, Լելյա Սարիբեկյանը, Աննա Խաչատրյանը և այլք:

Placeholder