ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՉԷ
Կրթություն, գիտություն
15:25 02/11/2007

ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՉԷ

«Գիտության ոլորտում նաև սերնդափոխության լուրջ խնդիր կա»,- այսօր ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք միայն ֆինանսավորման պակասն է ոլորտի վատ վիճակի պատճառը:

«Անելիքներ շատ ունենք, երիտասարդների հոսքը դեպի գիտություն անշուշտ պակասել է, մենք չենք կարողանում երիտասարդներին համոզել, որ գիտությամբ զբաղվելը հրապուրիչ գործունեություն է, որովհետև նա այսօր տեսնում է, որ չի լուծվում երիտասարդ գիտնականների սոցիալական հարցերը»,-նշեց Ռ. Մարտիրոսյանը: Բայց, ըստ նրա, նվիրյալներ կան, երիտասարդներ կան,  որոնք չնայած դժվարություններին գալիս են դեպի գիտություն,- վստահեցնում է ակադեմիայի նախագահը:

Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրվող հոդվածների թվով, վերջին 5 տարում Հայաստանի ֆիզիկոսները զբաղեցրել են 3-րդ տեղը` Ռուսաստանից ու Ուկրաինայից հետո: Իսկ այս ամսագրերում տպագրվելով ճանաչում են ձեռք բերում ամբողջ աշխարհում:

Placeholder
ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՉԷ