ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ
Կրթություն, գիտություն
17:20 02/11/2007

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

«Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական 2007 թվականի մրցույթի մասնակից 14 ուսուցչի և դաստիարակի «Հայռուսգազարդ» ընկերությունն այսօր ԿԳ նախարարությունում հանձնեց դրամական պարգևներ՝ ընդհանուր հաշվով 1 մլն դրամի չափով։

Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, պարգևների հանձնման արարողությանը ներկա ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, ողջունելով ընկերության նախաձեռնությունը, նշել է, որ համագործակցության այն եզրերը, որոնք ձևավորվել են ընկերության և կրթության ոլորտի օղակների միջև, օրինակելի են։ Կրթական գերատեսչությունն մտադիր է առաջիկայում ևս քայլեր կատարել գործարարների և կրթական տարբեր հաստատությունների միջև նման կապերի ձևավորման և ընդլայնման ուղղությամբ։
Placeholder
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ