ՏՏ ՈԼՈՐՏԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿՍՏԱՆԱ 332.3 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Տնտեսություն
16:51 02/11/2007

ՏՏ ՈԼՈՐՏԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿՍՏԱՆԱ 332.3 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը կառավարության կողմից ճանաչվել է գերակա ուղղություն, բյուջեից 2008 թվականին կհատկացվի 108 միլիոն դրամ` 332.3 հազար դոլար: Այս մասին այսօր ԱԺ բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով, միջոցներն ուղղվելու են տեղեկատվական հասարակության ձևավորմանը, ինչը թույլ կտա պարզել ինտերնետ-մատչելիության աստիճանը: Բացի այդ, կառավարությունը մտադիր է միջոցներ ուղղել Հայաստանում ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը:
Նախարարը հիշեցրեց, որ մինչ տարեվերջ կառավարությանը կներկայացվի ՏՏ զարգացման նոր հայեցակարգ: Հայեցակարգում ներկայացված են առաջիկա 10-15 տարիների ՏՏ ոլորտի զարգացման խրախուսման հիմնական ուղղությունները: Բացի այդ, փաստաթղթին կից կներկայացվի միջոցառումների և գործողությունների հստակ ծրագիր:

Ն. Երիցյանը նկատեց, որ ՏՏ-ի գծով պետբյուջեում առաջին անգամ մտցվել է ծախսերի վերաբերյալ դրույթը: «Մենք պետք է ֆիքսենք առաջին արդյունքները և համոզված լինենք ծրագրի արդյունավետության մեջ, որպեսզի հաջորդ տարի կարողանանք ներկայացնել ավելի հավակնոտ զարգացման ծրագիր»,-ընդգծեց նախարարը:
Placeholder
ՏՏ ՈԼՈՐՏԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿՍՏԱՆԱ 332.3 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ