ԸՆԴԴԵՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ
Առողջություն
12:04 03/11/2007

ԸՆԴԴԵՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ

ԱՀԿ «Հազարամյակի նպատակներ» ծրագրով 2007-2015թթ. ընթացքում նախատեսվում է դրական արդյունքով քսուքի միջոցով ապահովել հիվանդության նոր դեպքերի 70%-ի հայտնաբերում, հայտնաբերված հիվանդների 5%-ի բարեհաջող բուժում: Նպատակ կա հիվանդացության տարածվածությունը` 1990 թվականի համեմատ կիսով չափ նվազեցնել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուբերկուլյոզի ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակի աշխատակից Նառա Մերժումյանը:

Հանրապետությունում մշակվել է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» 2007-2015 թթ ազգային ծրագիր: Դրանով նախատեսվում է հիվանդության դեմ պայքարի գործում ավելացնել պետական աջակցությունը, կատարվելու են հակատուբերկուլյոզային ենթակառուցվածքի, բուժման կազմակերպման և այլ բարեփոխումներ: Ն. Մերժումյանը նշեց, որ ծրագրում կարևորում են նաև բնակչության իրազեկման բարձրացման ռազմավարությունը:

2006 թվականի տվյալներով տուբերկուլյոզով հիվանդների թիվը հասել է 1613-ի, 2004-ին ու 2005-ին` համապատասխանաբար գրանցվել է 1558 և 2006 հիվանդ: Ըստ վիճակագրական տվյալների` հանրապետության տուբերկուլյոզի դիսպանսերում 2006 թ-ին գրանցված է եղել 5673 հիվանդ, 2005-ին` 6455, իսկ 2004-ին` 6165:

Նշենք, որ հոկտեմեբրի 22-ին Բեռլինում տեղի է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի «Բոլորն ընդդեմ Տուբերկուլյոզի» նախարարական ֆորումը, որին ներկա են եղել ԱՀԿ անդամ 53 եվրոպական պետությունների նախարարներ: Հայաստանից ֆորումին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը: Ծրագիրն իրականացվելու է մինչև 2015թ.:
Placeholder
ԸՆԴԴԵՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ