Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:02 05/11/2007
ԱՅՍ ՏԱՐԻ 8 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱԽՍՎԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 202 դպրոցներից միայն 54-ն ունեն լոկալ ջեռուցման համակարգ, այդ իսկ պատճառով դպրոցների աշնանային և գարնանային արձակուրդը այս տարի գումարվել է ձմեռային աձակուրդներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Այդ դպրոցների աշակերտները հանգստանալու են դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 20-ը:Նրա խոսքով, սակայն լոկալ ջեռուցման բացակայությունը չի խանգարել, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները վայելեն իրենց արձակուրդը:
Կ.Արեյանը տեղեկացրեց, որ մայրաքաղաքում մինչև դեկտեմբեր մոտ 100 դպրոց կունենա լոկալ ջեռուցման համակարգ: Նախատեսված է, որ 2008-ին 34 դպրոցներում և 36 նախադպրոցական հաստատություններում կլուծվի լոկալ ջեռուցման հարցը: Նա վստահեցրեց, որ մինչև 2009 թվականը քաղաքի բոլոր դպրոցները կունենան լոկալ ջեռուցման համակարգ:
Փոխքաղաքապետը անդրադառնալով դպրոցների վերանորոգման աշխատանքներին, նշեց, որ ընդհանուր առմամբ 2007-ին շուրջ 8 մլրդ դրամի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել քաղաքպետարանի ենթակայության ներքո գործող 80 դպրոցներում: Նրա խոսքով, 44 դպրոցների վերանորոգման աշխատանքները կատարվել են պետբյուջեից հատկացված 3.7 մլրդ դրամի հաշվին: Իսկ քաղաքպետարանի միջոցներից տրամադրված 610 մլն դրամով հիմնանորոգվել է 13 դպրոց: Նա նաև նշեց, որ «Լինսի» հիմնադրամի տրամադրած 10 մլն դոլարով այժմ վերանորոգվում է 5 դպրոց: Կ.Արեյանի խոսքով, մայրաքաղաքի 15 դպրոցներում այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Դրանք կավարտվեն դեկտեմբերին: Մյուս տարի նախատեսված է վերանորոգել 40 դպրոց, դրանք դեռևս չեն ընտրվել:

Placeholder