Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
19:46 05/11/2007
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԼՂՀ ՀԵՏ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը Միջազգային և անվտանգության խնդիրների գերմանական ինստիտուտի (SWP) հետ համատեղ այսօր Բեռլինում սկսել է «սառեցված հակամարտությունների» թեմայով լսումները: Ինչպես Panorama.am-ին Բեռլինից տեղեկացրեց ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, մտահոգություն է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ վերջին տարիներին հակամարտությունների կողմերի դիրքորոշումները դարձել են առավել անհամատեղելի:
Նրա խոսքերով, կատարվել են վերլուծություններ սառեցված հակամարտությունների ընդհանրությունների և տարբերությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են հակամարտությունների կարգավորման հնարավոր մոդելները: Դ. Հարությունյանի փոխանցմամբ, հայկական պատվիրակության անդամ Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ նշել է, որ բոլոր սառեցված հակամարտությունների ընդհանրությունն այն է, դրանք բոլորը ԽՍՀՄ ժառանգության և բռնատիրական ռեժիմի արդյունքն են: «Այնուհանդերձ այս հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը և դրանցից յուրաքանչյուրի կարգավորմանը հարկավոր է մոտենալ յուրովի»,- ասել է Ռուստամյանը:
Ինչպես փոխանցեց Դավիթ Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին նվիրված քննարկմանը որպես հիմնական զեկուցողներ հանդես են եկել Մեծ Բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» ոչ կառավարական կազմակերպության փորձագետ Ջոնաթան Կոենը և Նոթինգեմի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Վոլֆը: Դ. Հարությունյանի խոսքով, Ջ. Կոենն իր զեկույցում նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ներգրավել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի լայն հասարակություններին, քանզի միայն լայն երկխոսության միջոցով է հնարավոր հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար: Հայկական պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ, զեկուցողը միաժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ուղղակի բանակցությունների մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի հետ, նշելով, որ ԼՂ-ի հետ բանակցություններից խուսափելով, այսօր Ադրբեջանը ոչնչի չի հասել: «Նա նաև կասկածի տակ դրեց, թե որքանո՞վ է արդյոք նման մարտավարությունը արդյունքեր տվել Ադրբեջանին»,- փոխանցեց Դավիթ Հարությունյանը:
Նոթինգեմի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Վոլֆն իր հերթին ներկայացրել է ԵՄ հնարավոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում մասնավորապես Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: «Հատկանշական է, որ պարոն Վոլֆն իր ելույթում կարևորեց ԵՄ կապերի հաստատումը ԼՂ հետ, ներառյալ ֆինանսական աջակցության տրամադրումը, ականազերծման աջակցությունը և այլն», - նշեց Դավիթ Հարությունյանը:
Վերջինս իր հերթին իր ելույթում տարակուսանք է հայտնել, որ ներկայումս Ադրբեջանում շարունակվող ռազմական քարոզչության և սպառնալիքների առկայության պարագայում անհնար է Ադրբեջանին վերադաձնել անվտանգության բուֆերային գոտի հանդիսացող ԼՂ-ին հարակից տարածքները: «Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնությունները ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում արգելակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հաջողության հասնելու հնարավորությունները», - նկատեց պարոն Հարությունյանը:

Placeholder