Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Երկար բացակայելուց հետո, զգում եմ, որ մեր ժողովուրդը շինարար, ստեղծագործող ժողովուրդ է: Մեծ առաջադիմություն եմ նկատում մեր քաղաքում»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց անվանի կոմպոզիտոր ու դիրիժոր Լորիս Ճգնավորյանը:
Ութ տարի հանրապետությունից բացակայելուց հետո Լ. Ճգնավորյանը նշում է, որ առաջադիմություն է նկատում նաև մշակութային կյանքում: Նրա հավաստմանբ, մշակույթը նույնքան կարևոր է երկրի համար, որքան բանակն է:
Բանախոսը նշեց, որ իր համար ամենաարժեքավորը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարման տարիներն էին: «Ինչպես ամեն լավ կոնցերտ, կյանքի փուլերն էլ իրենց ընդմիջումն ունեն»,-այսպես նեկնաբանեց դիրիժորն այն հանգամանքը, որ մեկնել է Հայաստանից:
Այս տարիների ընթացքում նա աշխատել է տարբեր երկրների ֆիլհարմոնիկ նվագախմբերում: Ավստրիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Պարսկաստանում ու այլ երկրներում աշխատելու ժամանակ նա նաև ստեղծագործել է: Դիրիժորի խոսքով, 50 տարիների ստեղծագործական կյանքում գրել է 76 ստեղծագործություն, 4 օպերա, 3 բալետ, ջութակի ու այլ գործիքների համար գրված կոնցերտներ և այլն: «Բացի այս ստեղծագործությունները, գրել եմ նաև 40-ից ավել ֆիլմերի երաժշտություններ: Սա շատ կարևոր է, քանի որ Հայաստանում անցկացրած 11 տարիների ընթացքում որպես կոմպոզիտոր չեմ կայացել, այսինքն՝ ընդամենը մեկ ստեղծագործություն եմ գրել»,-նշեց Լ. Ճգնավորյանը:
Նշենք, որ այս տարի լրացել է դիրիժորի 70-ամյակը, այդ առիթով նոյեմբերի 3-ին հոբելյանական համերգ է կազմակերպվել Երևանում: Նա այսօր ցանկություն հայտնեց 50 տարիների աշխատանքը ներկայացնել մեկ ցուցահանդեսում: Նախնական տվյալներով, ցուցահանդեսներ կկազմակերպվեն Պարսկաստանում ու Վիեննայում: Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կներկայացվի նաև Հայասատանում:

Placeholder