Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
13:48 07/11/2007
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ ԿԱՊՈՒՄ ԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
«Եթե հասարակության մեջ ամրագրվի այն գիտակցությունը, որ դիպլոմ ստանալն առանց գիտելիքի ոչինչ չի տալիս, ապա շատ հարցեր իրենց լուծումները կստանան, կոռուպցիոն ռիսկի դաշտը կնվազի»,-Հայաստանի ազգային հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակմանը նվիրված համաժողովում ասաց կրթության և գիտության նախարար Լևվոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից յուրաքանչյուրն իր մեջ ունի հակակոռուպցիոն բովանդակություն: «Երեք ճանապարհով պետք է այս խնդիրը լուծել: Առաջինը դա կառուցվածքային փոփոխություններ են, որը պետք է նպաստի կրթության որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին կբերի կոռուպցիոն ռիսկերի նվազում: Երկրորդ ճանապարհն՝ օրենսդրական գործողություններով դաշտի կարգավորումն է, վերջինը՝ սոցիալական, այսինքն աշխատավարձի բարձրացման ճանապարհով նվազեցնել կոռուպցիոն ռիսկը»,-ասաց Լևոն Մկրտչյանը:
Ինչպես նշեց նա, կոռուպցիոն ռիսկային մեծ հատվածը կապված է ընդունելության քննությունների հետ: «Այսօր մենք կիրառում ենք միացյալ քննությունների փորձը, որը ռիսկայնության աստիճանը նվազեցնում է»,-նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանի խոսքով, ողջ բարձրագույն կրթությունն ենթարկվում է լուրջ կառուցվածքային փոփոխությունների, որոնցից կարևվորը կրեդիտային համակարգի ներդրումն է, և այդ համակարգի հիման վրա մասնագիությունների և մասնագիտական որակի բարձրացումը:
«Համակարգային փոփոխությունների հիման վրա, նաև որոշակի կառավարման մեխանիզմերի հստակեցման միջոցով մենք հույս ունենք, որ կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերը բազմապատիկ անգամ կնվազեն»,-ասաց նախարարը:

Placeholder