ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ
Կրթություն, գիտություն
18:28 08/11/2007

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ

Հայաստանը և Ռուսաստանը կրթության և գիտության ոլորտում լավ գործընկերներ են: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Ռուսաստանի կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Բոլոտովը: Նրա խոսքով, Ռուսաստանը մեզանից նույնպես սովորելու բան ունի: Բանախոսը մասնավորապես նշեց հայկական թեստերում տեղ գտած մի հանգամանք, երբ սխալ պատասխանի դեպքում հանվում է 0,5 միավոր: «Ես կառաջարկեմ այդ մեթոդը Ռուսաստանում, քանի որ այն ինձ համար ճիշտ տարբերակ է»,- նշեց Վ, Բոլոտովը: Ծառայության ղեկավարը նաև ընդգծեց, որ Հայաստանի թեստավորման և գնահատման կենտրոնում բավականին պրոֆեսիոնալ աշխատակիցներ կան, որոնց հետ կարելի է լուրջ աշխատել: «Հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանի և մեր մասնագետները հանդիպումներ կազմակերպվեն և փորձի փոխանակում լինի` թե Հայաստանում և թե Ռուսաստանում»,- նշեց նա:

Խոսելով միասնական քննական համակարգի մասին, Վ, Բոլոտովն ասաց, որ այդ ձևը առաջին հերթին Բոլոնիայի հռչակագրում ընդգրկված բոլոր երկրների պարտավորությունն է և այն նպաստում է կոռուպցիայի ռիսկերի նվազմանը: «Կրթության ոլորտում և ընդհանրապես կոռուպցիան բացահայտելը ամենաբարդ խնդիրն է»,- նշեց Վ. Բոլոտովը:

Նա տեղեկացրեց, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ քննարկվել է նաև տարածաշրջանային մակարդակով միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ հարցեր, սակայն ինչպես նշեց վերահսկողության ծառայության ղեկավարը, այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ գնահատման տարբեր չափանիշները:
Placeholder
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ